Главная » Статьи » Мои статьи |
Հաքերները Facebook սոցիալական ցանցում վիրուս են գործարկել, որը օգտագործողի էջում արգելված բովանդակությամբ պոռնոգրաֆիական նյութեր է ավելացնում, հայտնում է MIGnews.com-ը: Ըստ աղբյուրի` արդեն մի քանի միլիոն օգտվողներ բողոքներ են հղել Facebook-ի գլխավոր խորհրդին` իրենց էջերում պոռնոգրաֆիական պատկերներ հայտնաբերելով: Սխեման, որով գործում են հաքերները շատ պարզ է. բավական է օգտվողը սեղմի հայտնի մարդկանց լուսանկարների վրա` նրանց կյանքի մասին նոր բան իմանալու նպատակով: Դրանից հետո օգտվողն արդեն ի վիճակի չի լինում կասեցնել պոռնոգրաֆիական եւ բռնություն ներկայացնող պատկերների հոսքը: Ընդ որում, թակարդն ընկած օգտվողից վիրուսն անմիջապես փոխանցվում է նրա բոլոր ընկերներին: Ըստ պաշտոնական տվյալների` Facebook սոցցանցը օրական մինչեւ 600 000 հաքերական հարձակումների է ենթարկվում: Առայժմ հայտնի չէ, թե ով է գործել այս հերթական հարձակումը, սակայն Anonymous խմբավորումը ավելի վաղ սպառնացել էր հարձակվել Facebook-ի վրա | |
Просмотров: 831 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |